-
13.11.2020|
21:57
Պետության գլխին կանգնած մարդը պետք է մտածեր ոչ թե իր աթոռը պահելու, լայքեր հավաքելու, այլ պետության անվտանգությանը ծառայելու մասին: Այժմ նա պետք է հրաժարական տա, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
-
13.11.2020|
21:51
ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն, այսօր ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Զոհրաբ Մնացկանյանը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Նրանք հատուկ ուշադրություն են հատկացրել հակամարտության գոտում մարդասիրական բարդ իրավիճակին:
-
13.11.2020|
21:49
Այսօր` ժամը 14:00-ին, ռուս խաղաղապահները զրահատեխնիկայի շարասյունով մտել են Քարվաճառի շրջան: Եռակողմ համաձայնագրի համաձայն` Քարվաճառի շրջանը մինչև նոյեմբերի 15-ը պետք է հանձնվի Ադրբեջանի Հանրապետությանը:
-
13.11.2020|
21:48
Կրեմլը համարում է, որ Հայաստանին դավաճանելու մեջ Ռուսաստանի հասցեին հնչող կշտամբանքները բոլորովին անհիմն են։
-
13.11.2020|
21:43
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը Հայաստանում 5 լրացուցիչ սահմանային ուղեկալներ է տեղակայել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:
-
13.11.2020|
14:48
Digital Forensic Research Lab ծավալուն հոդվածով անդրադարձել է պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ արգելված ֆոսֆորային զինամթերքի կիրառմանը՝ նշելով, որ արբանյակային պատկերը ցույց է տալիս ԼՂ-ում սպիտակ ֆոսֆորի օգտագործման արդյունքում շրջակա միջավայրին հասցված վնասը:
-
13.11.2020|
14:43
Նույնիսկ Ռուսաստանի իշխանությունների համար է պարզ, որ Արցախի հարցում ձեռք բերված գործող պայմանավորվածությունների իրականացման դեպքում Արցախի հայաբնակ տարածքները դառնալու են անմարդաբնակ:
-
13.11.2020|
14:40
Ռուսական պատվիրակությունը նոյեմբերի 13-ին, կայցելի Թուրքիա՝ Լեռնային Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու շուրջ բանակցությունների համար։ Նախօրեին Ռուսաստանի և Թուրքիայի ՊՆ նախարարները հուշագիր էին ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության համատեղ կենտրոն ստեղծելու մասին։
-
13.11.2020|
14:38
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում իր գոհունակությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման առիթով, տեղեկացնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։
-
13.11.2020|
14:25
Համացանցում բազմաթիվ տեսանյութեր ու լուսանկարներ են տարածվել՝ ինչպես են արցախցիներն Արցախից դուրս գալուց առաջ այրում սեփական տները հակառակորդին չթողնելու համար: